Բավ է պառակտվել
30-10-2019 16:16

Էրդողանը սպառնացել է պատասխանել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքական խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Բանաձևն [Հայոց ցեղասպանության ճանաչման մասին] անօգուտ է: Թուրքիան դա չի ճանաչում», - շեշտել է պետության ղեկավարը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին ընդունեցին թիվ 296 բանաձևը, ըստ որի նրանք ճանաչում և դատապարտում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթին աջակցել է 405 կոնգրեսական, 11-ը դեմ է քվեարկել, երեքը՝ մնացել ձեռնպահ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն, այն համարելով կարևոր քայլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման գործում։

1915թ․հայերի ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միփազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։