Բավ է պառակտվել
27-04-2015 10:37

Էրդողանը քննադատել է Պուտինին և Օլանդին Երևան կատարած այցի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Երևանում միջազգային հանրության առաջնորդների մասնակցության փաստը: «Ոչ Պուտինը, ոչ Օլանդը չպետք է գնային Հայաստան: Նախ նրանք պետք է մտածեն իրենց սեփական պատմության սև էջերի մասին», - հայտարարել է Էրդողանը՝ հանդես գալով Ստամբուլում ապրիլի 25-ին կայացած բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան վերջին պետություններն են, որոնք կարող են խոսել ցեղասպանության մասին: Հենց Գերմանիան է երկու համաշխարհային պատերազմները սկսել, որոնք բազում աղետների պատճառ են դարձել», - ասել է նա և մեղադրել նա Եվրամիությունը երեսպաշտության մեջ: