Բավ է պառակտվել
08-05-2015 11:49

Ըստ Էրդողանի՝2008 թվականին Գյուլի Երևան այցը սխալմունք էր

Այն, որ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը 2008 թվականին ներկա է գտնվել Երևանում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը, եղել է սխալմունք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում պատմաբանների հետ կայացած հանդիպման ընթացքում։ Նրա խոսքով՝ Թուրքիան թշնամաբար չի տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Ֆուտբոլային հանդիպմանը ներկա էին գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը։