Բավ է պառակտվել
03-12-2021 23:09

Էրդողանը հարցրել է Պուտինին, թե ինչի մասին է նա խոսել Սոչիում Փաշինյանի և Ալիևի հետ

Ռւսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին։

Ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, Պուտինը Էրդողանի խնդրանքով տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որը զուգադիպեցված էր Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տարելիցին։

«Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հաստատվեց Բաքվի և Երևանի պատրաստակամությունը համագործակցելու տարածաշրջանում կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծելու համատեքստում: Բացի այդ,. տրամադրվածություն է դրսևորվել առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման գործնական խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Էրդողանը, նշելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարևորությունը, հանդես է եկել ջանքերի հետագա համակարգման օգտին, այդ թվում՝ օգտագործել հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունները։