Բավ է պառակտվել
06-10-2020 13:53

Էրդողանն է Լեռնային Ղարաբաղում հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողը. Սիրիայի նախագահ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն է:

«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս Լեռնային Ղարաբաղում հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էր», – ասել է Ասադը և հավելել, որ ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիան օգտագործում է Սիրիայից և այլ երկրներից եկած ահաբեկիչներին, և Դամասկոսը դա կարող է հաստատել:

«Մենք միանշանակ կարող ենք դա հաստատել, բայց ոչ այն պատճառով, որ ունենք ապացույցներ: Երբեմն ապացույցներ չկան, բայց կան դրանք մատնանշող փաստեր», – ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սիրիայում կռվող խմբավորումների ահաբեկիչները տեղափոխվում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի:

 

 

Արմինե Գևորգյան