Բավ է պառակտվել
28-05-2014 17:55

Էրդողանի ուղերձի նպատակն է պայքարել աշխարհում Ցեղասպանության ճանաչման աշխատանքների դեմ.Դավութօղլու


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված հայտնի ուղերձի նպատակն է պայքարել աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքների դեմ, տեղեկացնում է Ակոս-ը: Ստամբուլից ընտրված անկախ պատգամավոր Իհսան Բարութչուն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտնի ուղերձի հետ կապված գրավոր հարցադրում էր ուղղել խորհդարան, որին պատասխանել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում աշխատելու ենք դիվանագիտականից մինչև իրավական, հասարակականից մինչև գիտական ոլորտներով և թուրքական սփյուռքի մասնակցությամբ: Վարչապետ Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձն այդ ամբողջական ռազմավարության մի մասն է»,-ասել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը ապրիլիքսանչորսյան ցավակցություն է հայտնել 1915-ի զոհվածներին: