Բավ է պառակտվել
20-01-2023 21:28

Երևանը պատրաստ է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպմանը, սակայն այն արդյունավետ չի համարում

Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Երևանը մերժել է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը։
«Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում։ Այժմ շրջանառվում է Հայաստանի ու Վրաստանի վարչապետների և Ադրբեջանի նախագահի հանդիպման գաղափարը»,- Միրզոյանի խոսքերն է մեջբերում ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշելով, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը՝ ԱԳ նախարարն ընդգծել է, որ այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, «երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»:

Երևանը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
Երևանը հայտնել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մոտալուտ հանդիպման մասին
Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի հետ հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ
Ադրբեջանը օկուպացնում է Հայաստանի մարզերի տարածքները և պատրաստվում է գրավել Երևանը. քաղաքագետ
Վրաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի կիջև․ Ղարիբաշվիլի