Բավ է պառակտվել
11-12-2018 12:57

Երևանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների․ վարչապետի պաշտոնակատար

Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախապայմանների։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

“Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների և հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա”,- ասել է նա։

“Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ պետության։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը”,- նշել է Փաշինյանը։

2018թ սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման անհնարինության մասին՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ Նա նաև ասել է, որ Հայաստանը չպետք է ակնկալի Թուրքիայի հետ սահմանների բացումն այնքան ժամանակ, քանի դեռ “այն օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20%-ը և խոչընդոտում է 1մլն ադրբեջանցիների իրենց հարազատ հողեր վերադարձին”։

Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը սկսվել է 1988թ փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1992 - 1993 թվականներին, հակամարտության զինված փուլում Ադրբեջանը կորցրել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրա յոթ հարակից տարածքների նկատմամբ։ 1992 թվականից բանակցություններ են տարվում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի կազմում, երեք համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հետ միասին ներառված են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան: