Բավ է պառակտվել
15-10-2021 14:07

Երևանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Բաքվին և սպասում է Ադրբեջանի կողմից բոլոր հայ գերիներին վերադարձնելուն․ Փաշինյան

Հակառակ 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանն առայսօր չի վերադարձրել բոլոր հայ գերիներին, ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում իր ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա զուտ հումանիտար հարց է, ու մենք հույս ունենք դրա շուտափույթ լուծման»,– շեշտել է նա։

Այս ենթատեքստում վաչապետը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է ավարտել ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը Ադրբեջանին, որոնք գտնվելով Ադրբեջանի ԶՈւ թիկունքում հումանիտար վտանգ են ներկայացնում։

Միաժամանակ Փաշինյանն ասել է, որ առկա են նաև այլ գործոններ, որոնք բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա։

«Մասնավորապես, ուզում եմ ուշադրություն հրավիրել Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» գոյության վրա։

«Այնտեղ այսպիսի պրակտիկա կար. այցելուները «հիանում էին» գերեվարված կամ սպանված, վիրավոր ու արնահոսող հայ զինվորներին պատկերող մանեկեններով։ Իսկ որ շատ ավելի ցավալի է` այնտեղ էքսուրսիաներ են կազմակերպվում ադրբեջանցի աշակերտների համար, որոնք հպարտորեն հրապարակում են այդ ֆոնին իրենց լուսանկարները սոցիալական ցանցերում։ Վերջերս մնք իմացանք, որ մեր զինվորներին պատկերող մանեկեններն ու սաղավարտները հանվել են պուրակից, և դա առնվազն վատ չէ»,– ասել է նա։