Բավ է պառակտվել
26-10-2022 13:06

Երևանն ու Բաքուն ցանկանում են խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ կնքել. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանն ու Ադրբեջանը ցանկություն են հայտնել խաղաղության պայմանագիրը մինչև տարեվերջ կնքել, չորեքշաբթի ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքելը արտահայտությունը, որպես այդպիսին, համաձայնության հետևանք չէ։ Դա լռելյայն վերջնաժամկետ է, որ երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն։ Ես էլ եմ ցանկանում, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքվի»,- ճեպազրույցում ասաց Սինոնյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ, և ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կկայանա նոյեմբերի առաջին ծաբաթվա ընթացքում։ Երկու երկրների փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովների առաջին նիստը տեղի է ունեցել մայիսի 24-ին Երասխ բնակավայրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին, իսկ երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում։