Բավ է պառակտվել
09-10-2020 12:25

Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են խորհրդակցությունների համար իրենց ներկայացուցիչներին Մոսկվա ուղարկելու պատրաստակամությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում անցկացվող խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում», - ասել է Զախարովան:

Նշենք,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արցախյան հակամարտության կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչով է հանդես եկել:

«Այս հարցերի շուրջ խորհրդակցությունների նպատակով ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի Ագ նախարարները»,-ասված է հայտարարության տեքստում։

Իր հերթին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը գրել է. ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

 

 

Արմինե Գևորգյան