Բավ է պառակտվել
21-02-2019 21:21

Երևանը և Մոսկվան նպատակ ունեն շարունակել պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հինգշաբթի Հայաստանում ՌԴ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 23-ին։

Ողջույնի խոսքով հյուրերին են դիմել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը:

Բարձրաստիճան պաշտոնյաներից ընդունելությանը ներկա են գտնվել, մասնավորապես, ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյան, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորներ:

Դեսպանը՝ Ռուսաստանի պատմության մեջ հայերի դերի մասին

Կոպիրկինը նշել է, որ այս օրը միայն ռուսական պատմության տոնը չէ:

“Ավելորդ է խոսել այն դերի մասին, որ ունեցել են հայ ազգի փառապանծ ներկայացուցիչները Ռուսական պետության գրեթե ողջ պատմության, Ռուսական կայսրության և Խորհրդային Միության զինված ուժերի կայացման, ռուսական, խորհրդային զենքի փառքի ապահովման մեջ”,-ասել է նա։

Դեսպանը նշել է, որ 102-րդ ռազմակայանի անձնակազմը ոչ միայն հավատարիմ և ազնվորեն կատարում է իր պարտքը Ռուսաստանի և նրա քաղաքացիների առջև, այլև օգնում է ապահովել և պահպանել բարեկամ Հայաստանի անվտանգությունն ու խաղաղությունը :

“Ռուս-հայկական ռազմական համագործակցությունն այժմ կայուն զարգանում է, ռուսական բանակը, որն իրավամբ համարվում է ուժեղագույններից մեկն աշխարհում, կիսվում է ռազմական մասնագետների պատրաստման ոլորտում տարիների ընթացքում հավաքած փորձով, մատակարարում է զենքի և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշներ, համագործակցում է համատեղ նախագծերում”,- ասել է Կոպիրկինը։

Հայ-ռուսական պաշտպանական համագործակցության բարձր մակարդակը

Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ներկայությունը կարևորագույն զսպող գործոն է հանդիսանում ռազմական գործողությունների հավանական վերսկսման համար և նպաստում է տարածաշրջանում անվտանգության և իրավիճակի կայունությանը։

“Ցանկանում եմ հատկապես նշել կյանքի կոչված միջպետական երկու համաձայնագիրը՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու և Ռուսաստանի ու Հայաստանի Զինված ուժերի միասնական զորախմբի մասին, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել, և որոնց շնորհիվ հայ-ռուսական ներուժը տարածաշրջանում զգալիորեն աճել է”,- ասել է Տոնոյանը:

Նախարարը նշել է, որ փետրվարի 7-9-ը Մոսկվա կատարած վերջին այցի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված են համաձայնագրերի դրույթների գործնական իրականացմանը:

Տոնոյանը նաև նշել է, որ բարձր է գնահատում պաշտպանության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը:

“Սա լրացուցիչ ազդակ է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների”, - ասել է նա:

Ռուս սահմանապահները՝ Հայաստանի սահմանների պահապան

Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության անձնակազմը շարունակում է իր նախորդների փառավոր ավանդույթները, ըստ արժանվույն լուծում իր առջև կանգնած խնդիրները Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հետ համատեղ և հասուլիորեն պաշտպանում է հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը։

“Այսօր ուզում եմ նշել նաև ռուս սահմանապահների ամենօրյա վեհանձն գործունեությունը։ Սահմանապահ ծառայությունը միշտ եղել է բարդերից մեկը թե՛ խնդիրների բնույթով, թե՛ դրանք իրականացնելու պայմաններով”,-ասել է նա։

Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության ապահովման ոլորտում երկու երկրների սերտ համագործակցությունն այսուհետ ևս ամուր և արդյունավետ կլինի։

Երկկողմ գործընկերությունը հումանիտար հարթությունում

Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը Սիրիայի հումանիտար առաքելությանը։

”Հայ մասնագետների ներկայությունը Սիրիայի բազմաչարչար հողում հերթական անգամ հաստատում է մեր փոխհարաբերությունների դաշնակցային, հատուկ բնույթը”,– ասել է դեսպանը։

Նախարարն, իր հերթին, նշել է, որ մարդասիրական հարթությունում համագործակցությունը կարևոր իրադարձություն է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում:

Խոսելով հայկական հումանիտար առաքելության` Հալեպ մեկնելու մասին, նախարարը հատուկ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը հայ մասնագետների համակողմանի ապահովման հարցերի օպերատիվ լուծման և տեղակայման վայր նրանց հասցնելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 8–ին հայտնել է 83 հայ մասնագետներից բաղկացած խմբի` Սիրիայի Հանրապետություն ուղարկելու մասին։ Հայ մասնագետները հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեությունը ծավալելու են Հալեպի՝ բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում։