Բավ է պառակտվել
22-03-2023 18:58

Երևանը Բաքվի հետ չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման շուրջ. արտգործնախարար

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ, չորեքշաբթի Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Միջանցքի ու նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են ու կարգավորումները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում: Այնտեղ ասվում է, որ Ադրբեջանն անխոչընդոտ ապահովում է երկկողմանի երթևեկությունը։ Ռեժիմն ու կարգավորումներն ամրագրված են, ու Հայաստանը պետք է արդեն կասկած հայտնի հետագա բանակցությունների նպատահարմարության վերաբերյալ», - ասաց Միրզոյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին։