Բավ է պառակտվել
16-11-2021 15:57

Երևանը դիմում է Մոսկվային Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու կոչով

Հայաստանի իշխանությունները դիմում են Ռուսաստանին հանրապետության ինքնիշխան տարածքը ադրբեջանական զորքերի հարձակումից պաշտպանելու կոչով։ Այս մասին երեքշաբթի Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում», - նշել է նա, հիշեցնելով փոխադարթ պարտավորությունների մասին։

Նրա խոսքով, ակնկալվում է, որ Ռուսաստանը օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք վերականգնելուՀայաստանի տարածքային ամբողջականությունը։

Սրացում սահմանի արևելյան հատվածում

Ինչպես երեքշաբթի տեղեկացրին Հայաստանի պաշտպանության նախարարությունից, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանը հերթական սադրանքի է դիմել՝ օգտագործելով հրետանի և զրահատեխնիկա։ Թեժ փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է զրահատեխնիկա, կանխվել է նրա առաջխաղացումը։ Ժամը 14:00-ի դրությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածներից մեկում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զրահատեխնիկայի օգնությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչի արդյունքում շրջափակման մեջ է հայտնվել Հայաստանի զինված ուժերի չորս մարտական ​​դիրք։ Բանակցություններից հետո ադրբեջանական զինտեխնիկան և զորքերը լքել են Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել վերը նշված չորս մարտական ​​դիրքից։

Հայաստանի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հանրապետության ու տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։