Բավ է պառակտվել
04-05-2016 16:05

Երևանը հուսով է դյուրացնել մուտքի արտոնագրային ռեժիմը ԵՄ–ի հետ

Երևանը հույս ունի առաջիկայում հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները և երկխոսությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ», – ասել է Նալբանդյանը` չորեքշաբթի ելույթ ունենալով Պրահայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպմանը։

Նա նաև նշել է, որ անցյալ դեկտեմբերին Հայաստան-ԵՄ ապագա շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցությունները «մեզ թույլ կտան ստեղծել մեր հարաբերությունների համար նոր իրավական հիմք»: