Բավ է պառակտվել
30-05-2022 17:59

Երևանը նշել է ակնկալիքներն Անկարայից՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն, ասել է Հայաստանի աիրտգործնախարար Արարատ Միրզոյանը հնդկական «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում։

«Հայկական կողմը բազմիցս երկուսն էլ ցուցաբերել է, և նույնն ակնկալում ենք թուրքական կողմից»,- նշել է նա։

Միրզոյանը հավելել է, որ չնայած բոլոր ռիսկերին և փխրունությանը, տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու հնարավորություն կա, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը՝ նպաստելու այդ հնարավորության իրականացմանը։