Բավ է պառակտվել
17-10-2020 00:10

Երևանը ՌԴ նախաձեռնությամբ զինվորականներ է ուղարկել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի պատվիրակության հետ

Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ հանդիպման՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմները քննարկելու համար, սակայն Բաքուն հրաժարվել է համարժեք քայլից: Այդ մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

«Երևանը դրականորեն արձագանքեց Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը և ՊՆ ներկայացուցիչներին ուղարկեց Մոսկվա՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության մեխանիզմի շուրջ համաձայնության գալու համար: Բայց, մեր տեղեկություններով, Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել այս հանդիպմանը: Սա նշանակում է, որ Բաքուն, փաստորեն, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունից և մերժում է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունն», - ասել է նա:

Գևորգյանի խոսքով ՝ «Երևանում ենթադրում են, որ Թուրքիան թույլ չի տալիս Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչներին այցելել Մոսկվա»:

Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ անցկացված խորհրդակցությունների արդյունքում Բաքուն և Երևանը պայմանավորվել են մարդասիրական հրադադարի մասին հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 12: 00-ից (Մոսկվայի ժամանակով 11: 00-ից)` գերիների և սպանվածների մարմինների փոխանակման համար: Սակայն երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են համաձայնագիրը խախտելու մեջ: