Բավ է պառակտվել
31-01-2023 12:08

Երևանը վերահաստատել է իր հետաքրքրությունն օգտագործել թբիլիսյան հարթակը Հարավային Կովկասի երկրների միջև երկխոսության զարգացման համար

Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում, թբիլիսյան հարթակը Երևանը դիտարկում է եռակողմ քննարկումների տիրույթում, «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջև եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում: Այժմ շրջանառվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման գաղափարը Ադրբեջանի նախագահի հետ»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել և այժմ էլ պատրաստ է նման հանդիպմանը, սակայն «այդպիսի հանդիպումն առանձնապես արդյունավետ և խոստումնալից չի թվում, երբ հնարավոր չի լինում համաձայնեցնել անգամ ատելության խոսքի և թշնամանքի վերացման վերաբերյալ հանձնառություն արտահայտող մի պարզագույն համատեղ հայտարարություն»:

Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի համար առավել շահավետ կլինի մասնակցել Հարավային Կովկասում «վեցյակի հարթակ» նախաձեռնությանը
Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը փոխվում է. կոնգրեսական Փրայս
Ադրբեջանի աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք մնալ Հարավային Կովկասի անվտանգությանը
Էրդողան. «Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել»
Fly Arna-ն գործարկում է Երևան-Թբիլիսի ավիահաղորդակցությունը