Բավ է պառակտվել
13-12-2023 14:18

Բաքվի հետ բանակցությունների համար Երևանը նախընտրում է արևմտյան հարթակները. իշխանամետ հայ պատգամավոր

Հայաստանի համար նախընտրելի է Ադրբեջանի հետ բանակցել արևմտյան հարթակներում, ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Երևանը վերաբերվում բանակցությունների կազմակերպման Մոսկվայի առաջարկին։

«Հայաստանը փորձում է ապահովել Բաքվի հետ բանակցային գործընթացի որոշակի հետևողականություն և, հաշվի առնելով արևմտյան հարթակներում ձեռք բերված նախորդ փորձը, Երևանի համար ավելի նախընտրելի է դրանց շարունակումը պահպանել այդ ձևաչափերի շրջանակում», - ասել է նա ճեպազրույցի ընթացքում։

Նա հիշեցրել է, որ մինչ այդ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ արտաքին գործերի նախարարների մակարդակով, երկու երկրների ղեկավարները հանդիպել են մի քանի անգամ Բրյուսելում, որտեղ համաձայնեցվել են սկզբունքային հարցեր։

«Խաղաղության պայմանագրի նախագծի, ինչպես նաև սկզբունքային հարցերի քննարկում տեղի է ունեցել նաև նախորդ շրջանում։ Հենց դրա համար էլ Հայաստանը հայտարարում է, որ կա արդյունավետության հարց։ Շատ կարևոր է շարունակել բանակցությունները և չվերադառնալ զրոյական կետին»,- ասել է Խանդանյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ ժամանակին 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրվել է ռուսական միջնորդությամբ, բայց հետո դրա կետերից շատերը այդպես էլ չեն կատարվել, այդ թվում Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության մասով։
«Այնուամենայնիվ, հայկական կողմի համար առաջնահերթը պայմանավորվածությունների կատարումն է։ Ընդ որում՝ անկախ պլատֆորմից կամ ձևաչափից»,- ասել է Խանդանյանը։

Գերմանիան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսման օգտին՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի միջնորդությամբ
Ռուսաստանն աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին․ Զախարովա
ԵՄ-ն Վաշինգտոնի հետ իրենց ծառայություններն են պարտադրում Երևանին ու Բաքվին՝ ապակայունացում բերելով․ Լավրով
ԵՄ-ն դեմ չէ «3+3» ձևաչափին, բայց ոչ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի քննարկման համար
Բաքվի և Երևանի միջև համաձայնագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի ապագայում, բայց ոչ ոք չի շտապում․ Պեսկով