Բավ է պառակտվել
24-10-2019 14:56

Երևանը մեկնաբանել է զինամթերքի տենդերի չեղարկման կապակցությամբ բողոքը

Հայաստանի ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է զինամթերքի տենդերի չեղարկման կապակցությամբ Հայաստանին բողոք ներկայացնելու ՌԴ մտադրության մասին տեղեկությունները։

Ավելի վաղ, РИА Новости-ին, հղում անելով մի փաստաթղթի՝ տեղեկացրել էր, որ Ռուսաստանը մտադիր է բողոքի նոտա ուղարկել Հայաստանին զինամթերքի մատակարարման տենդերի չեղարկման կապակցությամբ, որին մասնակցում էր ռուսաստանյան ORSIS ընկերությունը (որը «Промтехнологии» խմբի անդամ է) և խնդրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել ստեղծված իրավիճակը։

“Ցավոք, տարատեսակ անանուն աղբյուրների և անհասկանալի մղումների պատճառներով ORSIS-ի թեման ի սկզբանե զարգացել է սխալ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե քրեական գործ է հարուցված, պարզվեց լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում”,- նշել է Հովհաննիսյանը։

Մամլո քարտուղարն ափսոսանք է հայտնել, որ այսօր էլ այդ թեման շահարկվում է ղբյուրների կողմից:

«Միաժամանակ, Հովհաննիսյանը նշել է, որ քանի դեռ իրավական որոշակի գործընթաց է ընթանում, նա զերծ կմնա կոնկրետ գնահատականներ տալուց, թե ինչ է իրականում եղել և ինչ պաշտոնական դիքրորոշումներ կան:

“Պարզապես կասեմ այս պահին, որ նույն տեղեկությունը հայտարարողը ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ ORSIS-ի մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավաբանական կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել և հասկանալ դրա մանրամասները”,-ընդգծել է մամլո քարտուղարը։

Մինչդեռ, ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին, գրել է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զինամթերքի մատակարարման տենդերի չեղարկման կապակցությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ընթացիկ տարվա սեպտեմբերին “Պրոմտեխնոլոգիա” ԲԲԸ-ն (ORSIS-ի մայր ընկերություն) հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ դատի չի տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը զինամթերքի գնումների տենդերի չեղարկման պատճառով։ Մասնավորապես, ORSIS ընկերության փաստաբան և ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտնել է, որ Հայաստանի ՊՆ հայտարարած մեծ չափաբաժին զինամթերքի ձեռքբերման փակ պարբերական տենդերին մասնակցության իրենց հայտը մերժվել է գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ հիմնավորմամբ։

Օգոստոսի 26-ին Հայաստանի քննչական ծառայությունը հայտնել է, որ զենքի ձեռքբերման համար վերը նշված մրցույթի ձախողման պատճառով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք) 1-ին մասի հատկանիշներով:

Մայիսին ՀՀ Պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարել էր մի քանի միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Որակավորման պահանջները բավարարել էր միայն ռուսական ORSIS ընկերությունը։ Շուտով հայտնի դարձավ, որ մրցույթը չեղյալ է հայտարարվել՝ առանց բացատրության: ORSIS-ը դիմել է Վերաքննիչ հանձնաժողովին և Հայաստանում իր շահերը ներկայացնող փաստաբանին, ինչի արդյունքում դատական հայց է ներկայացվել: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

“Պրոմտեխնոլոգիա” խմբի անդամ ORSIS ընկերությունը մի քանի տարի շարունակ Հայաստանին մատակարարել է զենք, զինամթերք և օպտիկա: