Բավ է պառակտվել
06-04-2016 17:31

Երևանն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ Ղարաբաղում խախտումների գնահատման առաջարկին

Հայաստանը աջակցում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման գնահատման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, այսօր Բեռլինում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման գնահատման մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը: Հայաստանը միշտ կողմ է եղել դրան, ինչպես նաև դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու առաջարկը, որպես վստահության ամրապնդման միջոց: Սակայն, այդ միջոցները չեն իրականացվել: Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահությունը ամրապնդող միջոցների ձեռնարկմանը», - ասել է նախագահը, հավելելով, որ, իր կարծիքով, Բաքուն «լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում»: Ըստ Սարգսյանի, Ադրբեջանի գործողությունները վերջին օրերին «Ադրբեջանը տարածաշրջանը (Լեռնային Ղարաբաղը) վերածել է Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի»:
Իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում կտրուկ սրվել է լույս շաբաթ օրը։ Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։