Բավ է պառակտվել
10-02-2014 14:35

"Երկիրը խորտակվող նավի է նման, որտեղից կիսամեռած հասարկությունն ուզում է փախչել...".քաղաքագետ

"Հայաստանն ավելի արագ է իրականացնում Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացը, քան ենթադրվում է",-այսօր հրավիրված մամուլի ասուլիս ընթացքում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Բանախոսի խոսքով ստեղծված իրադրությունում Հայաստանն ու Ռուսաստանը, կարծես, ամուսիններ լինեն, որոնցից Հայաստանը որոշել էր դավաճանել Ռուսաստանին, իսկ վերջինս էլ հարցը դրեց այսպես. կամ բաժանվում ենք, կամ մտնում ես «չուլան»: "Հայաստանն էլ մտել է «չուլան» և փորձում է ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ հավատարիմ է Ռուսաստանին", -ասաց քաղաքագետը: Ըստ Երվանդ Բոզոյանի՝ ամենարդյունավետ կլինի, եթե Հայաստանը շարունակի այն կոմպլեմենտար քաղաքականությունը, որը վարում էր մինչ այս: Պետք է խանդ չառաջացներ Ռուսաստանի մոտ: Իսկ դրա համար լավագույն տարբերակը կլիներ այն, որ չընտրեր ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ Մաքսային Միությունը և հավասարակշռություն պահպանի:

Տեղափոխվելով ԼՂ հիմնախնդրի տիրույթ փոձագետն ասաց. «ԼՂ-ի խնդրի կարգավորման հարցի հետ կապված մեծ դեր ունեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, եթե Հայաստանը շեղվում է կոմպլեմենտար քաղաքականությունից, դա կարող է ազդել նաև այս հարցի լուծման վրա»: Վերջիսիս համոզմամբ, ՀՀ երեք նախագաների օրոք էլ Հայաստանը միշտ էլ վարել է ռուսամետ քաղաքականություն:
«Հայաստանը անդամակցում է ՄՄ-ին, ապա հայտնվում է բացարձակ կախվածության մեջ»- ասաց նա: Անդրադառնալով ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերի առաջիկա անելիքներին՝ Երվանդ Բոզոյանը նշեց. "Վերջիններս հասարակությանը պետք է կարողանան ներշնչել պետականության փլուզման գաղափարը, որի պարագայում է միայն հնարավոր փոփոխություն անել երկրում": Եզրափակելով խոսքը, քաքագետը երկիրը խորտակվող նավի նմանեցրեց, որտեղից կիսամեռած հասարկությունն ուզում է փախչել: "Եվ եթե այս չորս ուժերը կարողանան հասարակության ներսում առկա պանիկան կանխել ու ներշնչել հավատ, և եթե իրենց անձնական հարցերը մի կողմ դնեն, ապա Հայաստանում լուրջ փոփոխություններ կլինեն", -հավելեց նա: