Բավ է պառակտվել
25-09-2020 19:56

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը ՍԴ աշխատանքային նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնել է, որ առաջադրված միակ թեկնածուն՝ Երվանդ Խունդկարյանը, չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ, հետևաբար չի ընտրվել ՍԴ նախագահ:

«Մասնակցել եմ քվեարկությանը: Առաջադրված միակ թեկնածուն անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի հավաքել: Հետևաբար,՝ «ՍԴ մասին» օրենքին և ՍԴ աշխատակարգին համապատասխան սահմանված ժամկետում կկազմակերպվեն և կանցկացվեն ՍԴ նախագահի նոր ընտրություններ, կլինեն նոր առաջադրումներ»,- ասել է Շաթիրյանը:

Շաթիրյանի խոսքով՝ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է աշխատանքային ժամի ավարտի կապակցությամբ: Այն կշարունակվի երկուշաբթի, ժամը 11.00-ին