Բավ է պառակտվել
01-11-2014 08:52

Եռյակի հաջորդ հանրահավաքը, հավանաբար, կկայանա նոյեմբերի 7-ին

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ նախատեսված է ոչ իշխանական լիդերների՝ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: 
Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք որոշել են հանդիպել և քննարկել իրենց հետագա անելիքները, մասնավորապես պարզել, թե երբ է լինելու հաջորդ հանրահավաքը և ինչ քայլով է նշանավորվելու այն: 
Նախնական տարբերակով քննարկվում է հաջորդ հանրահավաքը նոյեմբերի 7-ին անցկացնելու տարբերակը»,-գրում է թերթը: