Բավ է պառակտվել
30-05-2014 13:35

Ես թշնամուս չէի ուզում տեսնել այն վիճակում, ինչ վիճակում տեսա Սերժ Սարգսյանին. Արամ Մանուկյան

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադառնալով Աստանայում տեղի ունեցած նախագահների հանդիպմանը, նշել է. ՛՛Ես թշնամուս չէի ուզում տեսնել այն վիճակում, ինչ վիճակում տեսա Սերժ Սարգսյանին՛՛:
Ըստ նրա, Ղազախստանի նախագահ Նազարբաևի՝ Ադրբեջանի նախագահի նամակն ընթերցելու պահին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ակնհայտ ճնշված վիճակում էր. ՛՛Այդքան անարժանապատիվ, այդքան խեղճ, մեղքս գալիս էր։ Քեֆս գալիս էր մնացած երկրների նախագահների դիրքից, խոսքի ուժգնությունից, դիրքորոշումից։ Ափսոսում եմ, ցավ եմ ապրում, որ իմ երկիրն ունի այնպիսի ղեկավար, ով չի զգում, որ ինքը ղեկավար է, որ չի զգում, որ իր երկրի շահերն է պահում, որը չի զգում, որ իր հետևում ժողովուրդ կա կանգնած՝անարժանապատիվ դրսևորում, դաս չսովորած աշակերտի կարգավիճակ։ Ամոթ էր, ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի համար շատ հարմար ժամանակ է հրաժարական տալու՛՛: