Բավ է պառակտվել
24-03-2015 13:27

ԵՄ պատրաստ է զարգացնել համագործակցությունը ՀՀ հետ. փորձագետ

Հայաստան-ԵՄ համագործակցության համար որևէ խոչընդոտներ չկան, ասաց մամուլի ասուլիսի ժամանակ «Եվրոպական ինտեգրում» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցելուց հետո Հայաստան-ԵՄ հարաբերություններում անորոշություն հայտնվեց, սակայն այժմ այդ փուլը անցել է: Փորձագետի կարծիքով՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության, Եվրախորհրդարանի, «Եվրանեստի», ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կողմից ընդունված փաստաթղթերում հարաբերությունները զարգացնելու, ինչպես նաև արտաքին գործոններից դուրս դրանք դիտարկելու վերաբերյալ պատրաստակամություն է դրսևորվում: Բեքարյանը նշեց, որ Երևանում կազմակերպված Եվրոպական շաբաթը ցույց տվեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ որևէ խոչընդոտներ չկան: Խոսելով Ռիգայում նախատեսվող վեհաժողովի մասին՝ նա նշեց, որ չի բացառում տնտեսական փաստաթղթի ստորագրում և ընդգծեց ԵՄ-ի բանակցական թիմին մանդատ փոխանցելու անհրաժեշտությունը Հայաստանի հետ համագործակցության իրավապայմանագրային հիմքերը ամրագրելու համար: