Բավ է պառակտվել
24-05-2014 10:54

Ես ի՞նչ կապ ունեմ Կառավարության ծրագրի հետ. Մանվել Գրիգորյան

Այսօր, ՀՀԿ համագումարից առաջ, լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը նշել է, թե Կառավարության ծրագրի հետ ինքը ի՞նչ կապ ունի:

Լրագրողների դիտարկմանը, թե նա ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, գենարալ պատգամավորն ասաց. ՛՛Ես երկրապահ եմ, այստեղ էլ որպես երկրապահ եմ եկել՛՛,-ասել է նա ու հավելել.:

՛՛Հիմա ես որ ձեր հետ խոսում եմ, նշանակում ա՝ լրագրո՞ղ եմ՛՛:

Մարզահամերգային համալիրում լրագրողները էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցրին, թե նախորդ նախարարը ինչ ժառանգություն է թողել իրեն: Ի պատասխան նախարարը նշել է. ՛՛Տվեք երկու ամիս ժամանակ, երկու ամսից կպատասխանեմ: Հիմա ոչինչ չեմ կարող պատասխանել՛՛:

Հարցերին պատասխանելու հրաժարվեց նաեւ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ նշելով, որ հարցերին կպատասխանի 100 օրից: