Բավ է պառակտվել
11-12-2018 13:33

ԵՄ-ն ակնկալում է համագործակցել է Հայաստանի ժողովրդական պայմաններում ընտրված խորհրդարանի հետ

Եվրամիությունն ակնկալում է համագործակցել ժողովրդավարական պայմաններում ընտրված Հայաստանի Ազգային ժողովի հետ: Այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի հարցերով մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչը Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքերի կապակցությամբ արված իր հայտարարության մեջ։

“Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի հետ` խորացնելու մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո”,- ասվել է հայտարարության մեջ։

Նշվել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը կշարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ։

“Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ”,- ասվել է հայտարարության մեջ։

Համաձայն ԿԸՀ հրապարակած տվյալների, բացի “Իմ քայլը” դաշինքից յոթերորդ գումարման խորհրդարան են անցել նաև “Բարգավաճ Հայաստան” (8,27%) և “Լուսավոր Հայաստան” (6,37%) կուսակցությունները։

Նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցութանը (4,7%) և Հայ Հեղափոխական Դաշնակցությանը (3,89%) չի հաջողվել հաղթահարել 5%-ի շեմը։
Ընտրություններին մասնակցող վեց քաղաքական ուժ հավաքել են ընտրողների 2 %-ից քիչ ձայն։