Բավ է պառակտվել
09-10-2020 18:52

ԵՄ-ն հոկտեմբերի 12-ին կքննարկի հակամարտությունը Ղարաբաղում` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 12-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրված հանդիպման արդյունքները: Այս մասին ուրբաթ Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Կարծես թե Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Մենք կծանոթանանք հանդիպման արդյունքների հետ և երկուշաբթի օրը կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է նպաստել հակամարտության կարգավորմանն», - ասել է նա:

Դիվանագետի խոսքով, Ղարաբաղում հակամարտությունն ընդհանուր առմամբ կդառնա ԵՄ խորհրդի հիմնական թեմաներից մեկը: «Մենք կգնահատենք իրավիճակն ամբողջությամբ», - հավելել է նա:

Ավելի վաղ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել էին իրենց արտգործնախարարների մասնակցությունը ուրբաթ օրը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Այս պահին տարվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ, հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին: