Բավ է պառակտվել
19-04-2022 10:54

ԵՄ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Փաշինյանի ջանքերին Երևանում բողոքի ցույցերի ֆոնին

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի վարչապետ խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի կառուցմանն ուղղված Նիկոլ Փաշինյանի ջանքերին։ Այս մասին երեքշաբթի օրը Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի շարունակեմ Բրյուսելում մեր վերջին քննարկումները: ԵՄ խորհուրդը լիովին աջակցոմ է խաղաղ, կայուն եւ անվտանգ Հարավային Կովկաս ունենելուն ուղղված բոլոր ջանքերին»,- գրել է Միշելը։

Նախօրեին Փաշինյանը և Միշելը մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:
Միևնույն ժամանակ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կիրակի անժամկետ նստացույց է հայտարարել Երևանի Ազատության հրապարակում ընդդեմ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում իշխանությունների գործողությունների։ Նա շեշտել է, իշխանությունների կողմից վերջին օրերին արված հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ են Արցախն ամբողջությամբ տալ թշնամուն, «մենք խնդիրներ ունենք Հայաստանի անվտանգության հետ»։