Բավ է պառակտվել
27-07-2022 15:12

ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 14,2մլն․ եվրո․ նպատակները հայտնի են

Եվրամիությունը երկկողմ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայաստանի պետական ​​բյուջե է փոխանցել 14,2 մլն․ եվրո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը։

Գումարն, ըստ Ադամյանի, ուղղվելու է փոխվարչապետի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին։ 6 միլիոն եվրոն կուղղվի կորոնավիրուսի համավարակի արդյունքում առաջացած խնդիրների մեղմման և սոցիալ-տնտեսական դիմակայունության բարձրացմանը։ Սա այս ծրագրի վերջին տրանշն է: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն վերջին երկու տարվա ընթացքում այս ծրագրին հատկացրել է 30 մլն եվրո։

Դատաիրավական բարեփոխումներին աջակցելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում պետական բյուջե է փոխանցվել ծրագրի հերթական հատկացումը` 8.2 մլն եվրո արժողությամբ: Ընդհանուր առմամբ` ծրագրի շրջանակում վերջին երկու տարվա ընթացքում պետական բյուջե է փոխանցվել 17.2 մլն եվրո դրամաշնորհ: Ծրագիրը կավարտվի հաջորդ տարի: