Բավ է պառակտվել
13-12-2022 21:54

ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը․ Ստանո

Եվրամիությունը լուրջ մտահոգությամբ է հետևում դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող տարբեր զարգացումներին և կոչ է անում Ադրբեջանին տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։Այս մասին ասել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի խոսնակ Պիտեր Ստանոն։

Եվրամիությունը նաև մտահոգված է Ղարաբաղի գազամատարարակումը անջատելու մասին հաղորդումներով:

Դեկտեմբերի 12-ի առավոտից Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում Արցախի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է, խախտվել են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է, շարունակում է երկկողմանի փակ մնալ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը։

Պետդեպը կոչ է արել Ադրբեջանին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Բորելը հիշեցրել է ԵՄ-ի՝ Լաչինի միջանցքով երթևեկության ազատությունն ապահովելու Ադրբեջանին ուղղված կոչը
Նիդեռլանդները հորդորում են ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Լաչինի միջանքի ապաշրջափակման համար