Բավ է պառակտվել
03-10-2022 18:04

ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ հետաքննել հայ ռազմագերիների գնդակահարության փաստը

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն տարածված տեսանյութը, որում ադրբեջանցի զինծառայողները հայկական մարտական հենակետում դաժանաբար գնդակահարում արդեն իսկ գերի հանձնված հայ զինծառայողներին։ Բրյուսելում մամուլի ասուլիսի այս մասին ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։։
«Մենք կոչ ենք անում անհապաղ հետաքննություն անցկացնել համապատասխան մարմինների կողմից։ Այն տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները մահապատժի ենթարկում հայ զինվորներին, պետք է հետաքննվի Ադրբեջանի իշխանությունների կողմից»,-ասել է նա:
Ստանոյի խոսքով՝ եթե հետաքննության արդյունքները ապացուցեն տեսանյութի իսկությունը, ապա դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի ակնհայտ խախտում:
«Նման հանցագործությունը պետք է դատապարտվի», - հավելել է նա:
Կիրակի օրը սոցցանցերում հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված անզեն հայ զինվորականների գնդակահարության տեսանյութը։ Հայաստանի ՄԻՊ գրասենյակը հաստատել է տեսանյութի իսկությունը․ այս պատերազմական հանցագործությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի Զինված ուժերի լայնածավալ հարձակման ժամանակ։ Արարքի կատարման տեղանքը պարզվել է, տեսանյութում երևացող ռազմագերիները ինքնությունը նույնականացվում է։