Բավ է պառակտվել
20-03-2015 10:43

ԵՄ Հայաստանի համար հատուկ պայմանագրեր է մշակում. հանձնակատար

Եվրամիությունը Հայաստանի համար «հատուկ պայմաններ» կմշակի: Այդ մասին հարցազրույցում հայտնել է Հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, ով հաստատեց, որ այժմ ԵՄ Հայաստանի համար նոր պայմանագրեր է մշակում: ՀՀ իշխանությունների հետ նոր քննարկումների ընթացքում նա եզրահանգումների է եկել, որոնց հիման վրա, ԵՄ-ից մանդատ ստանալու դեպքում նրանք կկարողանան բանակցել Հայաստանի հետ համաձայնությունների շուրջ: Հանձնակատարը հույս հայտնեց, որ դա կարող է տեղի ունենալ Ռիգայում մայիսին կայանալիք վեհաժողովի ժամանակ: ԵՄ-ում հարևանության քաղաքականության համաձայն՝ այլ միությունների, օրինակ՝ Մաքսային կամ Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագիր ստորագրող երկրները այլևս չէին կարող ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԵՄ պատրաստվում է փոփոխել այդ «կամ, կամ» սկզբունքը՝ հանձնակատարը հայտնեց, որ իրենք բախվել են նման մարտահրավերների հետ առաջին անգամ Հայաստանի դեպքում: «Հենց այդ պատճառով էլ մենք քննարկումներ անցկացրեցինք և փորձեցինք պարզել, թե ինչ կարելի է անել ստեղծված պայմաններում, ինչպես նաև որոշել համագործակցության ոլորտները և նրանց խորացման աստիճանը: Եթե տվյալ հարցում մեզ աջակցեն ԵՄ երկրները, ապա կարելի է համարել, որ Եվրախորհուրդը, ի տարբերություն Ռուսաստանի, աշխարհը սև և սպիտակ գույներով չի տեսնում», - ասաց Հանը: «Եթե իրավիճակը փոփոխվել է, ապա մենք պետք է այնպես անենք, որպեսզի նոր համաձայնագիրը հստակ տարբերվի անցյալում համաձայնեցված պայմանագրից», - հավելեց նա: