Բավ է պառակտվել
16-12-2022 17:22

ԵՄ-ն ևս 168 ռուսական ընկերություն է ավելացրել պատժամիջոցների ցանկում

Եվրամիությունը «սև ցուցակում» է ներառել Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների 168 ընկերություններ։ Այս մասին ուրբաթ օրը Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։

ԵՄ պատժամիջոցների իններորդ փաթեթն արդեն համաձայնեցված է, բայց դեռ ուժի մեջ չի մտել, դա տեղի կունենա մոտ ապագայում՝ ԵՄ պաշտոնական ամսագրում դրանց հրապարակումից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը: Հիմնական սահմանափակումները սահմանված են ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 168 ընկերությունների նկատմամբ: Մենք նաև ընդլայնում ենք ներդրումների արգելքը Ռուսաստանի էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև ռուսական բիզնեսի ծառայությունների ոլորտում, ներառյալ գովազդը, շուկայի հետազոտությունը, հասարակական կարծիքի հարցումների անցկացումը և այլն»,- գրել է Դոմբրովսկիսը։