Բավ է պառակտվել
29-09-2020 23:55

Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

Երեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդիպումներ է ունեցել Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի, ինչպես նաև Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլու հետ:

Հանդիպումներն անցկացրել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը և Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Ի՞նչ է քննարկվել հայկական կողմի հետ:

Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդվում է ԱԳՆ կայքում, նշվել է հայ և ադրբեջանական բազմամարդհամայնքների կարևոր դերը Ռուսաստանի Դաշնությանտարածքում ազգամիջյան խաղաղության և համերաշխության պահպանման գործում, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման ֆոնին:

Նշվում է, որ ռուսական կողմը շեշտել է համատեղ կանխարգելիչ և բացատրական միջոցառումների անհրաժեշտությունը էթնիկական հողի վրա քաղաքացիների իրավունքների խախտման դեպքեր թույլ չտալու, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրությունը պահպանելու համար:

Ի՞նչ է քննարկվել ադրբեջանական կողմի հետ:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման համատեքստում քննարկվել է նաև ռուսաստանաբնակ ադրբեջանցիների և հայերի դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և համերաշխության պահպանման գործում:

Հաղորդվում է, որ ռուսական կողմը շեշտել է համատեղ բացատրական աշխատանքների կարևորությունն `ուղղված Ռուսաստանի օրենսդրության խախտումները կանխելուն և էթնիկական հողի վրա քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը արմատախիլ անելուն:

Իրավիճակի սրումը Արցախում

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական զորքերը հարձակման են անցել Արցախում շփման գծի ողջ երկայնքով, բայց հետ շպրտվել մի քանի ուղղություններով: Ռազմաճակատի  հարավ, հարավ-արևելյան և հյուսիսային ուղություններով շարունակվում են ինտենսիվ մարտերը: Ադրբեջանական ագրեսիային միացել են Թուրքիայի զինված ուժերը, իրականացվում է գնդակոծություն, այդ թվում ՝ Հայաստանի տարածքում գտնվող խաղաղ բնակավայրերի ուղղությամբ;

Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի (զոհվել է մոտ 790 մարդ, վիրավորվել է մոտ 1900-ը), ինչպես նաև տեխնիկայի կորուստներ, մասնավորապես ՝ 137 տանկ և այլ զրահատեխնիկա, 7 ուղղաթիռ, շուրջ 72 անօդաչու թռչող սարք, 1 ինքնաթիռ: Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների տվյալների համաձայն Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիայի հետ մղման ժամանակ զոհվել է 80 հայ զինծառայող, վիրավորվել՝ շուրջ 100-120 մարդ:

Հայկական կողմը միջազգային հանրությանն, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրլել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում ՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:

Արցախում և Հայաստանում մտցվել է ռազմական դրություն և հայտարարվել ընդհանուր զորահավաք: