Իրանի պաշտոնական պետական լրատվամիջոցը՝ «Իսլամական Հանրապետություն» թերթը, հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ Իրանի իշխանություններն ամեն ինչ անում են հայ-ադրբեջանական լարվածության դիվանագիտական կարգավորման համար, սակայն եթե Ադրբեջանի իշխանությունները որոշեն գնալ Հայաստանի տարածքների լայնածավալ օկուպացման՝ Իրանը միանշանակ և առանց վարանելու ռազմական լծակներ կկիրառի Ադրբեջանի դեմ։
Հոդվածում նշվում է նաև, որ տարածաշրջանային սրման հետևում կանգնած են նաև իսրայելական հատուկ ծառայությունները, որոնց նպատակն է կտրել Իրանը Հայաստանի հետ սահմանից։