Բավ է պառակտվել
28-09-2020 14:46

Եթե անհրաժեշտություն լինի, ապա, իհարկե, կդիմենք առաջին հերթին Ռուսաստանին» - դեսպան Տողանյան

Թուրքիայի կողմից Սիրիայից տեղակայված գրոհայիններն արդեն մասնակցում են Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Մեր տեղեկություններով՝ վերջերս Թուրքիան Սիրիայից Ադրբեջան է տեղակայել շուրջ 4000 զինյալ: Նրանք արդեն մասնակցում են այդ կողմից ... Նրանք մարզվում են զինյալների ճամբարներում և տեղափոխվում են այնտեղ», - ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սիրիայից ժամանած զինյալները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին:

Ըստ նրա՝ դժվար է որոշել այդ խմբերի էթնիկ կազմը:

Դեսպանը «Эхо Москвы»-ին տված հարցազրույցում նշել է, որ, ըստ ռազմական հետախուզության, գրոհայինները «օգտագործում են չարտերային թռիչքներ Ադրբեջանի Նախիջևանի որոշ օդանավակայաններ հասնելու համար», «մենք խոսում ենք գրոհայինների մասին» Թուրքիայի կողմից գրավված Սիրիայի հյուսիսային տարածքներից»:

Տողանյանն անդրադարձել է նաև կոնֆլիկտին Թուրքիայի մասնակցությանը՝ ընդգծելով, որ այդ երկիրը Սիրիայից վարձկանների է տեղափոխել Ադրբեջան: «Մեր տեղեկություններով վերջին շրջանում Թուրքիան Սիրիայից մոտ 4000 գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան: Նրանց պատրաստում են գրոհայինների ճամբարներում և տեղափոխում են այդտեղ»,- ասել է դեսպանը:

Խոսելով զենքի մատակարումների մասին դեսպանը նշել է, որ Երևանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմել Մոսկվային, բայց դեռ դրա մասին խոսք չկա։

Նա հիշեցրել է, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Սերգեյ Լավրովի հետ, «որպեսզի նրանց տեղեկացնի իրավիճակի մասին, որպեսզի ներկայացնի Հայաստանի կառավարության տեսլականը, եւ ինչ քայլեր է ձեռնարկում այն զինվորականների ծրագրերի մասին»:

«Առայժմ Հայաստանին արտաքին ռազմական օգնության մասին խոսք չկա», - նշել է դեսպանը: Նա ընդգծել է, որ Երեւանն ու Մոսկվան դաշնակիցներ են՝ համապատասխան պարտավորություններով։

«Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը նորմալ ռեժիմով է ընթանում։ Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, այժմ ունենք երրորդ կողմը՝ Թուրքիան։ Եթե անհրաժեշտություն լինի, ապա, իհարկե, կդիմենք և կլուծենք հարցերը (զենքի լրացուցիչ մատակարարումների մասին-խմբ.)։ Առաջին հերթին՝ Ռուսաստանին», - ասել է Տողանյանը։

Эха Москвы-ին տված հարցազրույցում էլ Վարդան Տողանյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկարողանա կանգնեցնել էսկալացիան Լեռնային Ղարաբաղում: «Ռուսաստանը միշտ հավասարակշռված դիրքորոշում է ունեցել: Այսօր Ռուսաստանը նույնպես հետաքրքրված է, երեկ տեղի են ունեցել հեռախոսային բանակցություններ արտաքին գործերի նախարարի և նախագահի մակարդակով, և Ռուսաստանի կոչերն են՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Ես հույս ունեմ, որ ՌԴ-ին կհաջողվի կանգնեցնել այս պատերազմը և կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը: