Բավ է պառակտվել
20-08-2020 16:52

Եթե ճիշտ չարձագանքենք իրավիճակին՝ արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին. Փաշինյան


Կայունություն ասածը հարաբերական է, որովհետև այդ կայունությունը ցանկացած պահին կարող է փոխվել և դառնալ անկայունություն: Ընդհանուր առմամբ մենք և հանրությունը ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը: Իհարկե, միջին օրական թվերն ավելի քան կրկնակի նվազել են՝ հուլիսի հետ համեմատած, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, արագ կվերադառնանք հուլիսյան իրավիճակին՝ հուլիսի 6-ին կորոնավիրուսի հետ կապված: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքականությունը եղել է այն, որ որևէ քաղաքացի առանց բուժօգնության չպետք է մնա, և փառք Աստծո, կարողացել ենք դա ապահովել և կապահովենք՝ առնվազն այն ծավալների պարագայում, ինչ ունեինք հուլիսի սկզբին: Բայց մենք գիտենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու, այսինքն՝ սա հայաստանյան խնդիր չէ, ամբողջ աշխարհում է այդպես: Եվ, հետևաբար, մեր դիտարկումը շարունակում է մնալ նույնը՝ ոչ մի քաղաքացի առանց բուժօգնության չի մնա, բայց հարցն այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն կորոնավիրուսով: Իհարկե, նաև վարչական լծակները պետք է օգտագործվեն, ոստիկանությունը պետք է շատ ակտիվ ջանքեր գործադրի, որպեսզի դիմակի կրման կանոնների չպահպանման դեպքերը պատշաճ արձանագրվեն և վարչական արձանագրում ստանան»,- նշեց Փաշինյանը:

Սակայն, կրկնեց նա, իր արձանագրումը մնում է նույնը՝ անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է:

«Իմ տպավորությունն այն է, որ մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր ավելի ենք թուլացրել: Իմ կոչն է մեր հայրենակիցներին՝ առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները, և հատկապես այդտեղ առանցքային նշանակություն ունի դիմակի կրման կանոնների պահպանումը, ընդ որում՝ այն պարագայում, երբ դիմակի կրման պայմանները բավական մեղմացվել են՝ հաշվի առնելով իրավիճակը, հաշվի առնելով քաղաքացիների ցանկությունները, թուլացվել են, որպեսզի մնացած մասով դիմակի կրման պայմանները և որակն ավելի բարձրանան: Այնպես որ մեր իրավիճակը ես շարունակում եմ համարել խնդրահարույց»,- հավելեց նա: 

 

 

Արմինե Գևորգյան