Բավ է պառակտվել
27-10-2018 16:33

Եթե ԱՄՆ զենքի ձեռքբերման շահավետ առաջարկ անի՝ մենք կարձագանքենք․Փաշինյան

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի ամերիկյան զենք գնելու առաջարկը:

“Հայաստանի կառավարությունը սահմանափակված չէ զենքի գնման մեջ։ Եթե ԱՄՆ-ը շահավետ առաջարկ անի, մենք կքննարկենք”,-ասել է նա։

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը ամերիկյան զենքի մատակարարման առաջարկն անվանել է հակասող միջազգային կոնվենցիաներին և Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսին։

2015 թ. հունիսին համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական արտահանման վարկի տրամադրման մասին` ռուսական զենքի ձեռքբերման համար: 2017 թ. հոկտեմբերի 24-ին ստորագրված միջկառավարական համաձայնագրի համաձայն Ռուսաստանը հայկական կողմին կտրամադրի $100 մլն․պետական արտահանման վարկ` ռազմական արտադրանքի մատակարարումը ֆինանսավորելու համար: