Բավ է պառակտվել
09-12-2019 16:08

Եթե ապրիլյան հանձնաժողովի նպատակը շոուներ չեն, ապա Փաշինյանը պետք է պատասխան տա

 

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։

Քննիչ հանձնաժողովի նիստում ընդունված այդ առաջարկը նա այսօր ներկայացրեց ԱԺ նիստում` մինչ այդ որոշ հաշվետվություն ներկայացնելով նախորդ 6 ամիսներին կատարած աշխատանքների վեաբերյալ։

«Ս.թ. հուլիսի 9-ին ՊՆ–ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը, և սկսվել են դրանց մանրակրկիտ ուսումնասիրությունները։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է 2684 էջ ծավալով փաստաթղթեր` 147տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական– վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր: իսկ հանձնաժողովի գումարած 21 նիստում հարցաքննվել են 10 զինծառայող։

Իսկ լրացուցիչ ժամանակահատվածում հանձնաժողովն, ըստ Քոչարյանի, պատրաստվում է լսել պաշտոնյաների պարզաբանումները։  Նրանց թիվը  կարող է հասնել 40-ի։

Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հետաքրքրվեց՝ հետագա աշխատանքների համար պահանջվող հստակ ժամանակացույց կա՞:

«Գուցե ավելի կարճ ժամանակահատվածում էլ տեղավորվենք, բայց որակապես բարձր մակարդակի եւ անթերի եզրակացություններ պետք է ներկայացնենք, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն»:

Պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց,որ   քաղաքական շահարկումներ արդեն եղել են, ապագայում էլ կլինեն: Իսկ դիմադրության հանդիպե՞լ եք: Ե՞րբ սպասենք, որ Խաչատուրովը, Բաղմանյանը եւ Սերժ Սարգսյանը հարցաքննվեն ձեր հանձնաժողովում: Դուք հայտարարել եք այդ մասին:

Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց,որ  դիմադրության չեն  հանդիպել, թեեւ գուցե չհասկացված պահեր են եղել: Դրանք հաղթահարված են: Իսկ հրավիրյալները հաստատված են, և նշած անձանց պարտավոր են  լսել։

«Հանձնաժողովը պարտավոր է լսել նրանց` ընդհուպ մինչև այդ ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, որովհետև նա իրականացրել է գլխավոր գերագույն հրամանատարի  գործառույթ և հարցեր կան, որոնք այս ամիսների ընթացքում հավաքվել են, ուսումնասիրվում են, և դրանց վերջնական պատասխանները պետք է ստանանք Սերժ Սարգսյանից։ Իսկ նրանից առաջ` բոլոր այն պաշտոնյաներից, որոնք առնչություն են ունեցել այդ իրադարձություններին»,– ասաց Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ մինչև հիմա քաղաքական շահարկումը բացառվել է ու այսուհետ ևս բացառվելու է։

Նշենք,որ  Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությանը արձագանքել է  ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նշել է,որ որպես ԱԺ 5-րդ գումարման փոխնախագահ եւ ՀՀ ԳՄ անդամ, վերահատատում  է, որ Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու բան չունի:

«Միեւնույն ժամանակ պնդում եմ, որ հանձնաժողովը պարտավոր է լսել նախկին ԱԺ պատգամավոր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե որտեղից նրան տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ եւ որ այս պատերազմի նպատակը Ադրբեջանին ԵԱՏՄ-ին անդամակցությունն էր:Այս հույժ կարեւոր տեղեկության աղբյուրը պետք է բացահայտվի, ինչը կտա մի շար հարցերի պատասխաններ»,–ասել էր Շարմազանովը:

Վերջինս շեշտել է նաև,որ  եթե հանձնաժողովի նպատակը ոչ թե շոուներ եւ քաղաքական սերիալներ բեմականացնելն, այլ իրական արդյունավետությունը, ապա Փաշինյանը պետք է պատասխանը վերոնշյալ հարցերին»:

Հիշեցնենք` Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների   ուսումնասիրության քննիչ հանձնաժողովը ստեղծվել է  ԱԺ–ի` 2019թ.–ի մայիսի 31-ին ընդունած որոշմամբ։

 

Արմրնե Գևորգյան