Բավ է պառակտվել
03-06-2020 16:55

Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է էս կառավարությանը բերել իշխանության. Փաշինյան


Այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ուրիշ բառ չունեմ: Ոստիկանության աշխատանքին ես կանդրադառնամ, բայց չկա աշխարհում այնպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել ու լուծել այդ հարցը:
Այդ մասին հունիսի 3-ին Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով քաղաքացիների համատարած կուտակումները սպասարկման պետական ու մասնավոր կառույցների մոտ, որը կորոնավիրուսի տարածման մեծ վտսնագ է ստեղծում:

Կուտակումների վերաբերյալ քաղաքացիների ուղարկած լուսանկարները հունիսի 2-ից վարչապետը տեղադրում է ֆեյսբուքյան իր էջում:
Վարչապետը նշեց, որ վերջին օրերին շատ դաժան խոսակցություն է ունեցել ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ պրոբլեմի մասշտաբն ու իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: «Այն, ինչ ես տեսա ձեր օգնությամբ, դա ուղղակի կատաստրոֆա է, ուրիշ բառ չունեմ: Ոստիկանության աշխատանքին ես կանդրադառնամ, բայց չկա աշխարհում այնպիսի ուժային կառույց, որ ի վիճակի լինի այս մասշտաբի խնդրի հետ առնչվել ու լուծել այդ հարցը», - ասաց վարչապետը:

«Ես առավոտյան մի ժամ և հիմա մի ժամ նստեցի և նայեցի մեր օգտատերերի նամակները, սա կատաստրոֆիկ մասշտաբ է: Չի կարող լինել նման ուժային կառույց: Բոլորը ժամացույցի նման աշխատեն, այս խնդիրը չեն կարող կարգավորել»,-նկատեց նա՝ հավեվելով, որ ինքն է պատասխանատու իրավիճակի համար, սակայն ռանց քաղաքացիների վարքագծի փոփոխության հնարավոր չէ դուրս գալ ստեղծված իրավիճակից:
«Հարցը պատասխանատուի մեջ չի, ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն ա փոխվում: Էն մահացող մարդու համար ավելի թեթե՞ւ է, թե նրանց հարազատների առաջ ով է պատասխանատու»,-ասաց վարչապետը:
«Կենտրոնական հատվածների խնդիրներով ես կզբաղվեմ անձամբ, բայց մեզանից յուրաքանչյուրի հետ կապված խնդիր է սա: Ի՞նչ է կատարվում դպրոցներում՝ դպրոցների տնօրեններ, դասղեկներ, ինչ է կատարվում բանկերում, շուկաներում, հիմա մեզ հետեւում է նաև Հակոբ Արշակյանը, պարոն Արշակյան, Հայփոստի բաժանմունքներում էս ի՞նչ է կատարվում, Հյուսիսային Մաքսատուն, կատաստրոֆա է սա:

Սա կազմակերպչական խնդիր չի զուտ, ամեն քաղաքացի եթե խնդիրն իրենը չի համարում, այս խնդիրը չի լուծվի:
Հիվանդանոցներում մեր տեղերը սպառվում են, սիրելի հայրենակիցներ, արդեն սպառվում են: Եթե մենք կանոնները պահենք, 95 տոկոսով քիչ դեպք կունենաք: ես էլ եմ վարակվել կորոնավիրուսով, ուրեմն ես ոչ մի քաղաքացուց լավը չեմ, մի բան էլ վատն եմ: Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամենքս մեր սխալն ընդունենք ու հետ կանգնենք անդունդի եզրից: Ես պետք է փոխեմ իմ վարքագիծն ու ես հիմա փոխում եմ իմ վարքագիծը: Ճշմարտությունն այն է, որ էս մասշտաբի հետ ոստիկանությանը դժվար է աշխատել: »,-ասաց վարչապետը:
Նշենք, որ վարչապետն այսօր արդեն երկրորդ անգամ մտավ ուղիղ եթեր։

 

 

 

Արմինե Գևորգյան