Բավ է պառակտվել
05-06-2020 18:14

«Եթե փակենք ամեն ինչ, պետք է մարդկանց փող տանք» ․Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդականական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ խիստ սահմանափակումների վերադարձին։ Ասաց, որ երկու տարբերակ կա. կա՛մ մարդկանց պետք է սոցիալապես աջակցություն տրամադրել, որ տանը մնան, կա՛մ պետք է բացել տնտեսությունը:
Պատգամավորի խոսքով եթե հիմա հետ գնանք նորից փակելուն, ապա պետք է երկար փակել, քանի որ երկու շաբաթն անիմաստ է։
«Պետք է մարդկանց ֆինանսավորել, կոմունալները վճարել, վարկային ու հարկային արձակուրդներ տալ: Հիմա հարցնում եք՝ կարո՞ղ ենք նորից փակել. կարող ենք, եթե բոլորին փող տանք, եթե բոլորին փող չտանք, չենք կարող: Մենք փող ունենք, մենք ունենք վերցված վարկ՝ Քովիդ-19-ի դեմ պայքարելու համար»,- նշեց Մարուքյանը:
Մարուքյանը անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահի հրաժարականին, ասաց որ զարմացած է ։ «Ես շատ լավ էի վերաբերվում նրա պաշտոնավարմանը։ Զարմացած եմ։ Եթե մամուլում ինչ ասվում է, ճիշտ է, եթե մաքսատանը եղած հերթերի, սոցիալական հեռավորությունը չպահելու համար են նրան ազատել, դա աբսուրդ է», - ասաց Մարուքյանը։ Ընդդիմադիր պատգամավորը չբացառեց նաև, որ այստեղ ենթատեքստ կա։
«Նախկին կառավարման համակարգում արատավոր փակ նշանակումներն ու ազատումները շարունակվում են։ Հիմա գիտենք՝ ինչո՞ւ բնապահպանության նախարարն ազատվեց, չգիտենք, ինչո՞ւ մինչև հիմա նախարար չունենք, սահմանադրական ժամկետները նշանակման խախտված են։ Ինչո՞ւ մինչև հիմա ժողովրդի իշխանությունը բացատրություն չի տվել», - ասաց նա։

 

 

Արմինե Գևորգյան