Բավ է պառակտվել
14-10-2020 20:22

ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի դիմումը՝ իր նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի՝ վերջինիս նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը վերացնելու բողոքը: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

«Դիտարկելով Թուրքիայի կառավարության առարկումները և կրկին հաշվի առնելով հակամարտության լուրջ և սրվող բնույթը, դատարանը հիմքեր չի տեսնում իր որոշումը փոփոխելու կամ մինչ այդ նշված միջանկյալ միջոցի որևէ մասը չեղարկելու համար”,- ասվում է որոշման մեջ։

Վերոհիշյալ միջանկյալ միջոցը կիրառվել է Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված դիմումի հիման վրա։