Բավ է պառակտվել
28-01-2021 12:57

Կան առանցքային հարցեր. Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը մնացել է. ԱԳ նախարար

Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին: Նա ասել է, որ հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական, առանցքային հարցը՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որի մասին խոսվել է նաեւ համանախագահ երկրները ԱԳ նախարարների մակարդակով:

«Վստահ եմ, որ հետևել եք համանախագահների, ինչպես նաև այդ երկրների ԱԳ նախարարների հայտարարություններին, որոնք նշում են, որ կան առանցքային հարցեր, որոնք պետք է հասցեագրվեն և առանցքային հարցը մնացել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը: Օրերս համանախագահները հանդիպում են ունեցել, մոտ ժամանակներս մենք իրենց հետ կկապվենք, և ակնկալում ենք իրենց առաջիկա այցը տարածաշրջան: Ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Ադրբեջանը հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը փակված է: ԱԳ նախարարն այս դիպարկման հետ կապված ընդգծել է. «Երեկ ես հատուկ ընդգեցի, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության, խաղաղության մասին, ապա պետք է ընդհանուր ըմբռնում լինի, տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ: Բոլորի կողմից կա ըմբռնում, որ եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»: