Telegram @gishernews
27-01-2020 14:14

Հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին. Էդմոն Մարուքյան


«Լուսավոր Հայաստանի» հետևորդներն ու համակիրները հաճախ հարցնում են, թե արդյո՞ք տեսնում ենք մեր հասցեին գրված հայհոյախառն մեկնաբանություններն ու վիրավորանքները։ Եվ, եթե տեսնում ենք, ապա ինչպե՞ս ենք վերաբերվում ստեղծված իրավիճակին։ Հարցադրման համատեքստում ուզում եմ արձանագրել հետևյալը. ոչ միայն տեսնում ենք, այլ նաև ցավով արձանագրում, որ սա է հեղափոխության թվացյալ պաշտպանների իրական դեմքը:
Ի հակադրություն այդ որակի՝ մեր հետևորդները զուսպ են ու քաղաքավարի։ Նրանք, որպես կանոն, զբաղված մարդիկ են ու Ֆեյսբուքում «հերոսանալու» ժամանակ ու կարիք չունեն։ Մեր գաղափարակիցները լուռ հետևում են և վստահաբար օր օրի շատանում։ Այլընտրանք չի կարող լինել, քանի որ մեր դավանածը հանդուրժող, այլատյացությունը բացառող, լայնախոհ և պարկեշտ մարդու տեսակն է՝ լուսավորական գաղափարներով ոգեշնչված։

Այս ամենի վերաբերյալ իմ ուղերձը հետևյալն է. ընկերնե՛ր, մի՛ անհանգստացեք, ոչինչ չի կարող մեզ ետ պահել մեր ընտրած ճանապարհից և, հատկապես, ֆեյսբուքյան ամբոխային դրսևորումները, որոնք չեն գերազանցում մի քանի հարյուրը։ Ի դեպ, հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին, նրանք ոչինչ չեն անում ատելության խոսքը նվազեցնելու ուղղությամբ։ Իսկ եթե դուր է գալիս, ապա թող վայելեն մարդակերության այս ժամանակավոր խրախճանքը։ Վերջաբանը տխուր է լինելու և առաջին հերթին՝ հենց կառավարող թիմի համար, քանի որ տարերային աղմուկ-աղաղակը որպես կանոն ապաքաղաքական է, ո՛չ սկզբունք ունի և ո՛չ էլ տրամաբանություն։ Ինչ-որ մի օր այն փոխելու է իր սլաքները՝ շարժվելով այն ուղղությամբ որտեղից սկիզբ է առել ու սաղմնավորվել։

Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին, Facebook-յան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը:
«Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական:
Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ:
#մենքձեզպեսչենք», - գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի «stories» բաժնում տեղադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը՝ գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

 

 

Արմինե Գևորգյան

«Հոգնել ենք իշխանության անմակարդակ պահվածքից»․Մարուքյան
Ծեծ, հայհոյանքներ. Մարուքյանը և Միքայելյանը ԱԺ-ում հարցերը պարզում են բռունցքներով (Տեսանյութ)
Իշխանությունը ձեռ է առնում ԵԽԽՎ համազեկուցողներին և Վենետիկի հանձնաժողովի նախագահին․Մարուքյան
Նաիրի Հունանյանն ինձ համար դահիճ է, դահիճների պարագլուխ.Էդմոն Մարուքյան
Հակառակորդի գործողությունները մահվան դեպքում  ընտանիքի անդամներին կվճարվի 5 մլն դրամ․ նոր օրենքի քննարկում ԱԺ –ում