Բավ է պառակտվել
27-01-2020 14:28

«Այս գրիչը ամեն ինչի սիմվոլն է»․Փաշինյանը ՍԴ –ի շուրջ ստեղծված վիճակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, նշելով, որ «ՍԴ նախագահի ընտրությունը ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքի միջոցով: Այստեղ ամենակարևորն է, որ եղել է երկու տրամաբանություն. այդ փաստն օգտագործել և ՍԴ-ն առնել վերահսկողության տակ, թե գտնվել սկզբունքային և գնալ իրավական լուծումների ճանապարհով:
«Այս գրիչը, որ շատ փոքր դետալ է իրականում, ամեն ինչի սիմվոլն է, դա սկզբունքային կարևորություն ունի։ Այն ցույց է տալիս, որ մենք կարող էինք ՍԴ–ն առնել կոնտրոլի տակ»:

Ըստ Փաշինյանի այսօր ՀՀԿ-ի նախկին իշխանության անդամները երկրից երկիր են գնում, միջազգային կազմակերպությունից միջազգային կազմակերպություն՝ արձանագրելու համար, որ ՀՀ իշխանությունները հետապնդման են ենթարկում ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանին եւ անձնական հաշվեհարդար են փորձում տեսնել նրա հետ։
«Ես անձամբ գնացել եմ ուրիշ ճանապարհով: Ես հասկացել եմ, որ չի կարելի սիրո և համերաշխության հեղափոխությամբ հասնել իշխանության և ունենալ խամաճիկային ՍԴ: Երբ ՍԴ նախագահը տեսել է, որ մեզ դա պետք չէ, դարձել է քաղաքական ընդդիմության ՍԴ նախագահը: Նա ներքաշվել է հիբրիդային տրամաբանության մեջ, և պետք է հետաքննվի, թե ուր են գնացել, ում հետ են հանդիպել, որովհետև կարող է պարզվի, որ ՀՀ շահերի դեմ խնդիր կա»,- նշել է վարչապետը:
Վերջինիս խոսքով այս ամբողջ պատմությանն իր բոլոր դետալներով տիրապետում է երեք հոգի:
«Բայց այդ երեքից երկուսը այսօր ոչ միայն ընդդիմադիր են, այլեւ գործող իշխանության եւ իմ նկատմամբ հանդես են գալիս ակնհայտ թշնամական դիրքերից, որովհետեւ իրենց հետ կապված հարցեր կան: Երբ հարց է եղել, ես ասել եմ՝ չպատասխանված հարցեր չպետք է լինեն, պետք է քննվեն՝ ով ուզում է լինի: Այդ մարդիկ կոռուպցիոն հետաքննությունների մեջ են եւ այդ մարդիկ իրենց կաշին փրկելու համար ամեն ինչի կդիմեն եւ դիմում են: Այն ամենի մասին, որ ես Կապանում խոսում էի ակնարկներով, այսօր բացահայտ արտահայտվեց եւ ապացուցվեց»,-ասաց Փաշինյանը:

 

Արմինե Գևորգյան

 

 

Արմինե Գևորգյան