Բավ է պառակտվել
26-06-2020 17:13

Այդ հայտարարությունները իմ աշխատանքից ազատվելու հիմք չեն․ Ալվինա Գյուլումյան

ՍԴ–ի շուրջ ծավալված աղմկահարույց իրադարձությունների ֆոնին Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի ևս մեկ դատավոր արձակուրդ են վերցրել։
«Սա Հրայր Թովմասյանի հերթական արձակուրդն է»,–ասաց Ղազարյանը` հավելելով, որ չգիտի` քանի օրով է Թովմասյանն արձակուրդ վերցրել։
Ղազարյանը հայտնեց նաև, որ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը նույնպես արձակուրդ է գնացել երեկ։
Իսկ ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը նշեց, որ շարունակելու է աշխատել.
Հարցին՝ մտահոգություն չունի արդյո՞ք, որ իրեն կարող են ուժով հեռացնել, ինչպե՞ս է կարգավորվում հարցը, տիկին Գյուլումյանը նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով. «Որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են: Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը: Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռեւս շարունակում ենք աշխատել:
Դատարանում, երբ որեւէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը: Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտարարությունները ոչ իմ, որ էլ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն»,-ասաց նա:
Բացի դրանից, դատավորի խոսքով, պետք է լինի նաեւ իրավական հիմք, որ այդ որոշումը վերաբերում է նաեւ իրեն, իսկ հայտարարություններն այդպիսի հիմք չեն:

 

 

Արմինե Գևորգյան