Բավ է պառակտվել
26-06-2014 09:53

ԵՏՄ-ին՝ այաստանի անդամակցության փաստաթուղթը պատրաստ կլինի ամսվա վերջին

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստաթուղթը այս ամսվա վերջին պատրաստ կլինի ստորագրելու համար: ՀՀ-ի, ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պետք է որոշեն, թե երբ և որտեղ են այն ստորագրելու:

Այս մասին «Հայկական Ժամանակի» թղթակցին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասկին: «Հիմա ստորագրման ենթակա փաստաթղթերը տպագրվում են: Չորս նախագահները պետք է համաձայնեցնեն իրենց օրակարգը և ժամանակ գտնեն դրանց ստորագրման համար»,- ասել է Սպասկին: