Բավ է պառակտվել
17-07-2014 09:12

ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը փաստացի հրաժարվում է Ղարաբաղից

«Հույս կա, որ այս տարի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության համաձայնագիրը կստորագրվի, բայց թե ի՞նչ նոր խնդիրներ կծագեն՝ չեմ կարող ասել: Կարծում եմ` կարող են շատ անսպասելի խոչընդոտներ լինել: Մայիսին Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվ նա լսեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամանակ Ղարաբաղի հարցը պետք է փակվի, այսինքն` Հայաստանն այլեւս չի կարողանա հավակնել Ղարաբաղին: Եվ ես կարծում եմ, նաև այդ տեսակետը այստեղ` Մոսկվայում եմ հայտնել իմ ելույթների ժամանակ, որ այդ հանգամանքը կարող է օգտագործել Հայաստանի ընդդիմությունը եւ, ամենայն հավանականությամբ, Սարգսյանը Երևան վերադարձավ բավականին վշտացած»,- պարբերականի թղթակցին ասել է ՌԴ ԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին: «168 ժամի» թղթակցի հարցին, թե ինչ հավակնության մասին է խոսքը, Լեռնային Ղարաբաղն անկախ հանրապետություն է, Պորտանսկին պատասխանել է. «Դե, այնտեղ ասվել է, Նազարբաեւն ասաց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միություն կմտնի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով»:

Պորտանսկին համաձայնել է «168 ժամի» դիտարկմանը, որ այն ժամանակ էլ Հայաստանի և Ղարաբաղի միջև տնտեսական փոխգործակցությունը եղել է ու չի խաթարվել. «Իհարկե, բայց ստացվում է այնպես, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը փաստացի հրաժարվում է Ղարաբաղից, այսինքն` Հայաստանը համաձայնում է, որ դա կամ առանձին տարածք է, կամ Ադրբեջանի մասն է: Տնտեսական հարաբերությունները կպահպանվեն, դա չէ խնդիրը: Այստեղ հարցը քաղաքական է, եւ ինչ որ ասաց Նազարբաեւը, քաղաքական հարթությունում է»,- ասել է նա»,-գրում է պարբերականը: